«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցանակաբաշխություն
2015-11-09
Նոյեմբերի 10–ին, ժամը 1300–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում տեղի կունենա «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2015թ. մրցանակաբաշխությունը: Հանդիսությանը կմասնակցեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց:
Մեկնումը` նոյեմբերի 10–ին, ժամը 1200-ին Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ):