Նախարարը կկիրառի կարգապահական տույժեր

2015-11-09

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ներքին աուդիտի 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված, ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող  5 կազմակերպություններում իրականցված  աուդիտորական ուսումնասիրությունների հաշվետվությունները:
Նիստում ներկայացվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ,  Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց,  Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան  ՊՈԱԿ-ներում կատարված  աուդիտի ընթացքում հայտնաբերված բացթողումներն ու թերությունները: Նիստին ներկան են եղել նաև նշված ՊՈԱԿ-ների ղեկավարները: Քննարկման արդյունքում ներքին աուդիտի կոմիտեի նիստում որոշվել է առաջարկել ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին կիրառել կարգապահական տույժ/ խիստ նկատողություն/  Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ  և Հրաձգության հանրապետական մարզադպրոց ՊՈԱԿ-ների տնօրենների նկատմամբ, ինչպես նաև զգուշացնել մնացած կազմակերպությունների ղեկավարներին՝  ձեռնարկել համապատասխան քայլեր արձանագրված թերացումները շտկելու և բացառելու ուղղությամբ:  Շեշտվել է, որ նույն թերացումները հետագայում կրկնվելու դեպքում՝  կկիրառվեն ավելի խիստ  կարգապահական տույժեր: Ներքին աուդիտի վարչությանը  հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել արձանագրված թերությունների շտկման ընթացքը և զեկուցել նախարարին:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև ներքին աուդիտի կոմիտեի նախորդ նիստի ընթացքում քննարկված հաշվետվությունների ու հանձնարարականների կատարողականը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։