Վերապատրաստումներ` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավու

2015-10-30

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը կազմակերպում է  նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում /Կենտրոն համայնք, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հեռ.` (077) 77-31- 70/:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ  կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Դասընթացները կազմակերպվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից տարբեր տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են յուրաքանչյուր մասնակցի ակտիվ ներգրավվածությունը գործընթացին: Կիրառվում են ուսուցման կազմակերպման լեկցիոն-սեմինարային, անհատական, համագործակցային, փոփոխական կազմով զույգերով աշխատաձևերը:
Յուրաքանչյուր մասնակցի համար կազմվում է անհատական ուսումնական ծրագիր, որը նա յուրացնում է իր հնարավորություններին համապատասխան արագությամբ:
Անհատական ուսումնական ծրագիրը համարվում է ամբողջապես ավարտված, եթե մասնակիցը յուրացրել է նրանում ներառված բոլոր թեմաները և հանձնել միջանկյալ ստուգարքները:
Ուսումնական ծրագիրը ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին:
Դասընթացը թերի յուրացնելու կամ քննությունները չհանձնելու դեպքում մասնակիցը հնարավորություն կունենա օգտվելու անվճար խորհրդատվական հանդիպումներից այնքան ժամանակ, մինչև պատրաստ կլինի ավարտելու դասընթացը:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.դիմում` «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահի  անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2.3x4 չափսի մեկ լուսանկար.
3.բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5.անձնագրի պատճենը.
6.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7. ՄՆՀԱ հաշվեհամարին (1510003946280100, Արարատբանկ ԲԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:
Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ միասին:
Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Դասընթացները կկազմակերպվեն դեկտեմբերի 1-ից` յուրաքանչյուր մասնակցի համար անհատական ժամանակացույցով:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 70 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2015թ. հոկտեմբերի 30–ից նոյեմբերի 30-ը ներառյալ` ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 1400-ից 1800-ն ՄՆՀԱ գրասենյակ (հասցեն` ք. Երևան, Կորյունի 19ա, III հարկ):
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (077) 77 31 70 հեռախոսահամարով կամ գրել mnha@inbox.ru էլ. փոստի հասցեով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։