Վերապատրաստում Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հ

2015-10-28

«Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ն հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստման դասընթացին:
Դասընթացները կազմակերպվելու են Երևան քաղաքում՝ Սարմենի 1, 2/1 տարածքում:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան նյութեր, ուղեցույցներ, գրենական պիտույքներ:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ՝ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մասի):
Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. դիմում` «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2. 3x4 չափի երկու լուսանկար.
3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4. աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5. անձնագրի պատճենը.
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ և այլն).
7. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ուսումնական կենտրոնի հետևյալ հաշվեհամարին 163008180909 փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար պետք է վճարել միայն 90 000   ՀՀ դրամ՝ 90 ժամի համար: Վարձավճարը ներառում է տրամադրվող նյութերն ու սուրճի ընդմիջումը:
Դասընթացի անցկացման ժամերը կքննարկվեն մասնակիցներից ձևավորված խմբի հետ՝ նախապես:
Դասընթացները վարելու են ոլորտը կարգավորող փորձագետներ, ՀՀ օրենսդրության մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են  սույն թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 16-ը ներառյալ` ժամը 900-1800-ն՝ «ՄԱՍՏԵՐ ՍԹԱՅԼ» ուսումնական կենտրոնի գրասենյակում` 6-րդ սենյակում (ք. Երևան, Սարմենի1, 2/1 տարածք, Մատենադարանի հարևանությամբ:
Դասընթացի մեկնարկը տրվում է սույն թվականի նոյեմբերի 17-ից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։