Վերապատրաստում Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հ
2015-10-24
ՈՒԱՀ–ի դասընթացներում հիմնականում կիրառվելու են գործնական կարողությունների զարգացման մեթոդները, որը հնարավորություն կտա առավելագույնս տիրապետել օրենսդրական նորմերին և կառավարչական հմտություններին: Հաճախակի կիրառվող գործնական առաջադրանքները, դերային խաղերը և թեստային աշխատանքները մասնակիցներին կօգնեն ըստ էության տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողությունները, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում:
Դասընթացի սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե դեռևս վստահ չլինեք Ձեր գիտելիքների և կարողությունների մեջ, մեր փորձառու մասնագետները կշարունակեն իրենց խորհրդատվական աշխատանքները՝ անվճարÖ‰ Այն ինչ կսովորեք և կկարողանաք մեզ մոտ, չեք մոռանա երբեք:
Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է ՀՀ ԿԳՆ սահմանած նմուշի վկայական, որով Դուք իրավունք կունենանք մասնակցել հավաստագրման քննություններին:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1)Դիմում* (ձև 1)` Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանի անունով,
2)3x4 չափի երկու լուսանկար,
3)Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
4)Աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
5)Անձնագրի պատճեն,
6)Մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատությունների, հրապարակումների ցանկը)
7)Ուսուցման Ազգային Հիմնադրամի բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (հ/հ 1 6 3 0 0 7 0 2 6 0 6 1, «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ)Ö‰
Պահանջվող փաստաթղթերը խնդրում ենք ներկայացնել բնօրինակների հետÖ‰ Պատճենների
իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Վերապատրաստումները կկազմակերպվեն 2015 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 11-ը ներառյալÖ‰
Դասընթացները կանցկացվեն ճկուն ռեժիմով 100 ժամ բեռնվածությամբ:
Դասընթացի արժեքը կազմում է 90.000 դրամ, ներառյալ՝ սնունդը և ուսումնական նյութերի տրամադրումըÖ‰
Փաստաթղթերն անհրաժեշտ է աշխատանքային օրերին ներկայացնել ՈՒԱՀ ժամանակավոր գրասենյակ (Երևանի Պետական Հումանիտար Քոլեջ, ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Հ. Արղության 1, 3-րդ հարկ 318 սենյակ)՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 16-ը, ժամը 1400-ից 1700-ըÖ‰ Ցանկալի է այցելությունից առաջ զանգահարել:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 22 11 91(95) հեռախոսահամարներովÖ‰