«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ERASMUS+» ԾՐԱԳԻՐ

2015-11-02

Հունաստանի պետական կրթաթոշակների հիմնադրամը (IKY), որպես «ERASMUS+»եվրոպական ծրագրի ազգային միավորի համակարգող, հայտարարել է «Միջազգային շարժունակություն ERASMUS+» ծրագրի մեկնարկի մասին՝ 2015-2016 ուսումնական տարվա համար:
 «ERASMUS+» ծրագիրը Հունաստանի և արտերկրի համալսարանների միջև համագործակցության նոր հնարավորություններ է առաջարկում, մասնավորապես՝ ֆինանսավորում է ԵՄ համալսարանների ադմինիստրատիվ անձնակազմի, ուսուցիչների և ուսանողների շարժունակությունը դեպի «ERASMUS+»ծրագրի գործընկեր երկրներ և հակառակը:
Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասների կարելի է ծանոթանալ՝ այցելելով www.iky.gr վեբկայք (էլ.փոստ՝ erasmus@iky.gr) կամ ուղղակիորեն կապվելով Հունաստանում «ERASMUS+»եվրոպական ծրագրի ազգային միավորի համակարգող IKY հիմնադրամի հետ.
Հեռ.՝ 00302103726318
Ֆաքս՝ 0030 2103221863

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։