Մենք պետք է նույնքան պահանջատեր լինենք, որքան հրեա ժողովուրդը . Ա. Աշոտյան
2015-11-02
Սկսելով բաց դասը՝ նախարարը շեշտել է, որ պատմության դասերը սերտելով հնարավոր է կանխել անցյալի ուրվականների վերադարձը: «Ես ընտրել եմ Հոլոքոստը, որովհետև այն, պատմագիտական տեսանկյունից Հայոց ցեղասպանության հետ միասին ամենաուսումնասիրված ոճիրն է, մյուս կողմից` քաղաքական իմաստով շատ կարևոր է բացատրել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի և' զուգահեռները, և' տարբերությունները՝ միջազգային ճանաչման և դատապարտման առումով: Մեզ համար հրեա ժողովրդի փորձը շատ կարևոր է, մենք պետք է կարողանանք նույնքան պահանջատեր լինել միջազգային ճանաչման և դատապարտման գործում, որքան ժամանակին եղել և այսօր մնում են մեր հրեա բարեկամները», -շեշտել է նախարարը: Արմեն Աշոտյանի խոսքով` կապ չունի, թե որ էթնիկ, կրոնական, ռասսայական խմբի դեմ է կատարվում այս կամ այն ոճիրը, որի բարձրակետը ցեղասպանությունն է. «Ոճիրը մարդկության դեմ է, հետևաբար` եթե այսօր նման գործողությունների ենթարկվում է մի ժողովուրդ, կրոնական խումբ` ինչպես, օրինակ, եզդիները Իրաքում կամ «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում քրիստոնյաները, ապա չդատապարտելով, չպատժելով և կանխման մեխանիզմներ չստեղծելով որևէ ժողովուրդ չի կարող հանգիստ ապրել և վստահ լինել, որ նույն աղետը չի կրկնվելու»,-¬նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ իր նպատակն է դասից հետո երեխաները գնան տուն և պատմության այդ հարցին առնչվող որևէ գրականություն ընթերցեն: «Պատմության գրավչությունը ոչ այնքան թվերի, անունների մեջ է, այլ ինչոՎւ, ինչպեՎս հարցերի պատասխանները որոնելու մեջ»,-ընդգծել է Ա. Աշոտյանը: Նախարարը դասը վարել է ինտերակտիվ մեթոդով` դասապրոցեսին ներգրավելով նաև աշակերտներին, իսկ դասի ավարտին պատասխանել է նրանց հարցերին: