Փոփոխություններ դպրոցի տնօրենի հավաստագրման հարցաշարում
2015-10-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով, հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հարցաշարում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի մարտի 10-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման հարցաշարը հաստատելու մասին»
թիվ 141- Ա/Ք հրամանի հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: Հարցաշարը հրապարակվել է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում և «Կրթություն» շաբաթաթերթում: