«Շախմատը դպրոցներում» միջազգային գիտաժողով

2014-10-15


2014 թվականի հոկտեմբերի 16-18-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ինչպես նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիան և Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ, կազմակերպում են «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողով:  Գիտաժողովի շրջանակներում կկազմակերպվեն քննարկումներ հետևյալ թեմաներով՝

 

 

 2011 թվականի սեպտեմբեր ամսից շախմատը մուտք է գործել ՀՀ հանրակրթական դպրոցներ՝ որպես պարտադիր առարկա: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որ ձեռնամուխ եղավ այս ծրագրի իրականացմանը: Այս երեք տարիների ընթացքում տվյալ ծրագրի շուրջ կատարվել է հսկայածավալ աշխատանք, այդ թվում կազմվել են հոգեբանների և սոցիոլոգների խմբեր, որոնք անցկացնում են գիտական հետազոտություններ մի քանի փուլերով՝ պարզելու շախմատի դասավանդման արդյունավետությունը և շախմատ առարկայի ազդեցությունը երեխաների տրամաբանության, ստեղծագործական մտածողության, ինտելեկտի  և այլ հատկանիշների զարգացման վրա: Ուստի, այս գիտաժողովը մասնակիցների և բոլոր ներկաների համար փորձի փոխանակման հիանալի առիթ կլինի, ինչը կխթանի շախմատի հետագա զարգացմանը և նրա դերի ու կարևորության բարձրացմանը կրթական համակարգում:
Գիտաժողովի ընթացքում կկազմակերպվեն նաև քննարկումներ տարբեր թեմատիկ ուղղություններով՝ կազմակերպչական, մեթոդական, հոգեբանական, սոցիոլոգիական: Գիտաժողովը տեղի կունենա Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում /հասցե՝ Ալեք Մանուկյան 13/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։