Հայ-գերմանական գիտության օր
2015-10-05
«ԵՄ նոր գիտական նախագծերի շրջանակում մենք արդեն ավարտին ենք հասցրել «Հորիզոն 2020» ծրագրին անդամակցելու բանակցությունները և մեր երկրին տրամադրվել է անդամակացության արտոնյալ պայմաններ՝ անդամավճարի նկատելի զեղչ: Սա նշանակում է, որ մեր գիտնականների համար, եթե ասելու լինենք պատկերավոր, վճարելով էկոնոմ դասի արժեք, մենք ստեղծում ենք բիզնեսի դասի պայմաններով աշխատելու հնարավորություն»,- իր խոսքում նշել է նախարարը և կոչ արել միջոցառմանը ներկա գիտնականներին՝ ակտիվ լինել և օգտագործել նոր ծրագրի հնարավորությունները:
Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով հայ-գերմանական համագործակցությանը, նշել է, որ հայ գիտնակնների ներուժին գերմանական կողմը ծանոթ է՝ շնորհիվ Գերմանիայի առաջատար գիտական կենտրոններում աշխատող մեր գիտնականների: Այժմ, ինչպես նախարարն է նշել, կարևորվում են հայ-գերմանական համատեղ գիտական ծրագրերը:
Անդրադառնալով ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ գալիք տարվանից սկսած մինչև 2020թվականը ԵՄ-ն 70 միլիարդ եվրոյի ֆինանսավորում է հատկացնելու ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրներին՝ գիտական հետազոտությունների համար. «Ես լիահույս եմ, որ այդ գումարի մի որոշակի հատվածն էլ բաժին է հասնելու հայ գիտնակններին: Պետությունն այս պահին պատրաստ է վճարել ծրագրի մուտքի վճարը: Թեպետ անդամության վճարը երկարատև բանակցությունենրի արդյունքում Հայաստանի համար 70 տոկոս զեղչվել է, սակայն, այնուամենայանիվ այն դարձյալ մեծ գումար է մեզ համար: Այս ծարգիրը բացառիկ հնարավորություն է մեր գիտնականների համար՝ իրացնելու իրենց մրցունակ առաջարկություններն ու նախաձեռնությունները: Պետությունն իր վրա է վերցնում ԵՄ գիտական ծրագրին անդամակցելու վճարը՝ վստահ լինելով, որ մեր գիտնականները իրենց գիտական պոտենցիալով առաջիկա տարիներին Հայաստան են բերելու շատ ավելի մեծ գումարներ»,- շեշտել է Ա. Աշոտյանը: