Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացների հանրային իրազեկումը համացանցում

2015-10-01

Եվրամիության կողմից Հայաստանին տրվող բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում 2007 թվականից սկսած իրականացվում են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխման գործընթացներ, որոնք հանգամանորեն լուսաբանվում են որորտին վերաբերող տարբեր կայքերում և հարթակներում:
Որպես շարունակական գործընթացի մաս նախաձեռնվել է Dasaran.am կայքում Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի ստեղծումը, որտեղ զետեղված է ամբողջական տեղեկատվություն Հայաստանում գործող բոլոր պետական քոլեջների և ուսումնարանների, դրանցում դասավանդվող մասնագիտությունների և որակավորումների վերաբերյալ: 
Միջոցառման նպատակն է հանրության լայն զանգվածներին տեղեկացնել ոլորտի լուսաբանման բոլոր հնարավոր տարբերակների մասին, դրանցում ներկայացված տեղեկատվությունը, փնտրման եղանակները, ինչպես նաև ոլորտում ներգրավված անձանց համար նախատեսված քննարկումների հարթակները:
Միաժամանակ տեղեկատվության տարածումը կնպաստի սովորողների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ընտրության գործընթացներին:
Վերջնական արդյունքում հանրության իրազեկման աշխատանքներն ուղղված են ՄԿՈՒ ոլորտի վարկանիշի բարձրացմանը:
 Միջոցառմանը մասնակիցներն են ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՄԿՈՒ ոլորտում քաղաքականություն մշակող պաշտոնական անձիք, ոլորտում գործունեություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններ, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ինչպես նաև այլ շահառուներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։