Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /««ՄԱՍՏԵՐ ՍԹԱՅԼ» ուսո

2015-09-24

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ «ՄԱՍՏԵՐ ՍԹԱՅԼ» ուսումնական կենտրոնը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կազմակերպվելու են Երևան քաղաքում՝ Սարմենի 1, 2/1 տարածքում:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան նյութեր, ուղեցույցներ, գրենական պիտույքներ:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն  բարձրագույն կրթություն և վերջին տասը տարիների ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. դիմում` «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2. 3x4 չափի երկու լուսանկար.
3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4. աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5. անձնագրի պատճենը.
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ և այլն).
7. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ուսումնական կենտրոնի հետևյալ հաշվեհամարին 163008180909 փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար պետք է վճարել միայն 82 000   ՀՀ դրամ, որը ներառում է տրամադրվող նյութերն ու սուրճի ընդմիջումը:
Դասընթացի անցկացման ժամերը կքննարկվեն մասնակիցներից ձևավորված խմբի հետ՝ նախապես:
Դասընթացները վարելու են ոլորտը կարգավորող փորձագետներ, ՀՀ օրենսդրության մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են  սույն թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 14-ը ներառյալ` «ՄԱՍՏԵՐ ՍԹԱՅԼ» ուսումնական կենտրոնի գրասենյակում` 6-րդ սենյակում (ք. Երևան, Սարմենի1, 2/1 տարածք, Մատենադարանի հարևանությամբ:
Դասընթացի մեկնարկը տրվում է սույն թվականի հոկտեմբերի 16-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։