Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Դասագրքերի և տեÕ
2015-09-24
Դասընթացները կազմակերպվում են ակտիվ ուսուցման մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական , որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում` Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափի մեկ լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5) անձնագրի պատճենը.
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հա¬վաս¬տող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը կազմում է 80000 դրամ, որը ներառում է նաև գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրումը:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2015թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ` Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամում (հասցեն`ք. Երևան,Ռոստոմի 29շ. 164 (հեռախոսներ`57-56-43, 55-95-47, 091308396, 091492570) ամեն օր` ժամը 900-ից մինչև 1800-ը: Դասընթացները կսկսվեն հոկտեմբերի 16-ից:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով նշված հեռախոսահամարներով :