Վիետնամցի շրջանավարտների այցը Երևան
2015-09-23
Հայաստան է ժամանել հայ-վիետնամական բարեկամության խմբի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին նաև 1970-1980-ական թվականներին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանած վիետնամցիները:
Հայաստանում պատվիրակությանը ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վիետնամական կրթական համագործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Կազմակերպվել է այցելություն Երևանի պետական համալսարան, որի շրջանակներում պատվիրակությանը ընդունել է նաև ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը: Հյուրերն այցելել են նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան և այլ պատմամշակութային վայրեր: