Շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի ուսումնագիտական լաբորատորիայի բացÕ

2015-09-10

Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին համընթաց ՀՀ կառավարությունը նախաձեռնել է արդիականացնել և բարելավել բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը` ներդնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման արդյունավետ սկզբունքներ ու մեխանիզմներ: Այս ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը (ՆՄՀ), որը բարձրագույն կրթության բնագավառում նորարարությունների խթանման քաղաքականության գործիք է:

ՆՄՀ-ի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: Դրամաշնորհների տրամադրման նպատակն է` նպաստել բուհերի կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, բուհերի կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը և կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներգրավմանը: ՆՄՀ-ի գործարկման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում` սկսած 2011 թվականից: Վարկային ծրագրի շրջանակներում ՆՄՀ դրամաշնորհների համար հատկացվել է շուրջ 3.3 մլն ԱՄն դոլարին համարժեք գումար: 2012-2013թթ ժամանակաշրջանում կազմակերպվել է ՆՄՀ փորձնական փուլի շրջանակներում բուհերին դրամաշնորհների տրամադրման գործընթացը, որի արդյունքներով 2013 թվականի սեպտեմբերի 5-ին 10 բուհերի հետ կնքվել են պայմանագրեր` նորարարական ծրագրերի իրականացման նպատակով:
ՆՄՀ ծրագրերից մեկն էլ իրագործել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որտեղ ստեղծվել է Շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի ուսումնագիտական լաբորատորիա:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է վերանայվել են մասնագիտական կրական ծրագրերը, մշակվել են լաբորատոր աշխատանքների ձեռնարկներ, ուսումնագիտական լաբորատորիայի գործարկման համար ձեռք է բերվել անհրաժեշտ գույք և համակարգչային տեխնիկա, լաբորատորիան հագեցվել է  ժամանակակից սարքավորումներով: Իրականացված ծրագրի միջոցով հնարավոր է դարձել երկրի համար կարևորություն ունեցող մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, որոնցից են.
  • ճարտարապետության և շինարարության բնագավառներում տարբեր կրթական ծրագրերով մասնագիտական որակյալ կադրերի պատրաստումը,
  •  ջրային համակարգերի շինարարության և շահագործման, շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների արդյունավետ օգտագործման, բնապահպանական փորձաքննության և արտակարգ իրավիճակներում անվտանգության մասնագիտությունների գծով հետազոտական աշխատանքների կատարումը,
  • հանրապետության գյուղատնտեսության և արտադրության տարբեր ոլորտներին առնչվող ջրային ռեսուրսների ստեղծման և արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի բնապահպանության և անվտանգության ապահովմանն առնչվող առաջարկությունների մշակումը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։