28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղեր
2015-06-26
Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը:
Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին Հայաստանից մասնակցելու են 22 հոգի. այդ թվում 12 մարզիկ, 6 մարզիչ, 2 մրցավար և 2 այլ ներկայացուցիչ: Հայաստանի ուսանող մարզիկները կպայքարեն 6 սպորտաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվանդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Գաբրիելյանը:
28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիսվերսիադա) կավարտվեն հուլիսի 14-ին:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կազմավորվել է 1994 թվականին, Հայաստանի ուսանող մարզիկները Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մասնակցում են 1995 թվականից սկսած: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարարն է: