Մշակվում են կարևոր փաստաթղթեր՝ հայ-հնդկական համագործակցության

2015-09-08

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Սուրեշ Բաբուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի կրթական համագործակցությանն առնչվող երեք փաստաթղթեր, որոնք մշակվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Հաշվի առնելով հայ-հնդկական կրթական կապերի շարունակական ամրապնդումը՝ նախարարությունը մշակել է ավարտական փաստաթղթերի ու կրթական աստիճանների փոխճանաչման հանաձայնագրի նախագիծը և հայ-հնդկական կրթական համագործակցության նոր ծրագիրը:
 ՀՀ ԿԳ նախարարն ու դեսպանը քննարկել են նաև բարձրագույն բժշկական կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանչման համաձայնագրի մշակմանն առնչվող մի շարք հարցեր: Հնդկաստանի դեսպանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին է փոխանցել նոյեմբերին Դելլիում կայանալիք կրթության նախարարների միջազգային գագաթաժողովին մասնակցելու հրավեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։