Համատեղ մամուլի ասուլիս
2015-09-08
Սեպտեմբերի 9-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս` Հայաստանի դպրոցներում «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ներդրման ծրագրի ընթացքի և նախնական արդյունքների վերաբերյալ: Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը: