ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/

2015-08-28

Չեխիայի Հանրապետության կառավարությունը 2016-2017 ուսումնական տարվա համար հայտարարել է ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին հատկացվել է 5 կրթաթոշակային տեղ` Չեխիայում ուսանելու նպատակով: Կրթաթոշակներից երեքը նախատեսված են չեխերեն լեզվով ծրագրերի համար (նախընտրաբար` էներգետիկայի, ՏՏ, տեխնիկական և բժշկագիտության ոլորտներում), իսկ երկուսը` անգլերեն (նախընտրաբար` տնտեսագիտության, գյուղատնտեսության, ՏՏ, բնապահպանության և էներգետիկայի ոլորտներում):         
Էլեկտրոնային գրանցման վերջնաժամկետն է 2015թ. սեպտեմբերի 30-ը: Գրանցվել կարելի է հետևյալ կայքէջում` http://registr.dzs.cz
Ծրագրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ կից նյութերում:  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։