Նոր ուսումնական տարին՝ նոր գույքով
2015-08-26
«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող թվով 106 ավագ դպրոցներին մատակարարվել է դպրոցական կահույք, որի ընհանուր արժեքը կազմում է 634,8 մլն.դրամ:
1.Աշակերտական սեղան 11748 հատ
2.Աշակերտական աթոռ 23496 հատ
3.Ուսուցչական սեղան 1768 հատ
4.Ուսուցչական աթոռ 2493 հատ
5.Գրապահարան 2048 հատ:
Անհրաժեշտ գույքը մատակարարվել է համապատասխան ավագ դպրոցների տնօրենների կողմից ներկայացված պահանջարկների:
Այդ թվում` Երևանի թիվ 170 ավագ դպրոցին մատակարարվել է
1.Աշակերտական սեղան 300 հատ
2.Աշակերտական աթոռ 600 հատ
3.Ուսուցչական սեղան 26 հատ
4.Ուսուցչական աթոռ 26 հատ
5.Գրապահարան 52 հատ
Որի արժեքը կազմել է 8.5 մլն.դրամ:
Ծրագիրը շարունակվում է նաև Հայաստանում գործող միջնակարգ դպրոցներում, որոնց ավագ դասարանների աշակերտների թիվը 100 և ավելի է: Կահույքի մատակարարման նպատակով կնքվել են պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 227.5 մլն.դրամ
Մինչև ս.թ. նոյեմբեր ամիսը դպրոցական կահույք կտրամադրվի թվով 83 միջնակարգ դպրոցների: