Ամփոփվել է «Ամառային դպրոց 2015» միջազգային ծրագիրը
2015-08-24
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել համագործակից բուհերի ռեկտորներին և ծրագրի կայացման աջակիցներին` վստահեցնելով, որ տարբեր ազգեր միավորող երիտասարդական աննախադեպ ծրագիրը կլինի շարունակական:
Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ծրագրի մասնակիցներն անակնկալներ էին պատրաստել ներկաների համար. ազգային երգ ու պար, յուրօրինակ համարներ, հայկական բնաշխարհը պատկերող նկարներ, որոնցից յուրաքանչյուրում նախ տպավորություններ էին, ապա Մանկավարժական համալսարանին ուղղված երախտագիտության խոսքեր` լավագույն ժամանց, լիարժեք հանգիստ և ողջ Հայաստանով ճանաչողական այցեր կազմակերպելու համար:
Նշենք, որ Մանկավարժական համալսարանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՄՀ-ի ուսանողական խորհրդի հետ համատեղ արդեն երրորդ տարին իրականացվում է «Ամառային դպրոց» ծրագիրը:
Այս տարի փոխանակային ծրագրին մասնակցում էին ուսանողներ ՀՊՄՀ-ից, Արցախի պետական համալսարանից, ՌԴ-ի Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական, Լիտվայի կրթական գիտությունների, Ֆինլանդիայի Օուլույի և Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարաններից` շուրջ 85 ուսանող: