Օգոստոսյան խորհրդակցություն ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

2015-08-24

Օգոստոսի 25-ին,  ժամը 1000-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գավառում /Գեղարքունիքի մարզպետարան/ կմասնակցի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Ժամը 1145-ին նախարարը կայցելի Գավառի պետական համալսարան:

Օգոստոսի 25-ին, ժամը 1400-ին Արմեն Աշոտյանը Հրազդանում /Կոտայքի մարզպետարան/ կմասնակցի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց:
Մեկնումը` օգոստոսի 25-ին,  ժամը   830-ին Վարդանանց 7 հասցեից /«Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ/:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք իրենց մասնակցությունը հավաստել մինչև օգոստոսի 24-ը, ժամը 1800-ը` զանգահարելով  ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն /հեռ. 52-73-43, 093-70-77-16/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։