ՄՐՑՈՒՅԹ` «UNESCO/ JOSE MARTI PRIZE» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

2015-07-23

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպության անդամ պետությունները հրավիրվում են մասնակցելու «UNESCO/ Jose Marti Prize» միջազգային մրցանակի համար հայտարարված մրցույթին:
Վերոհիշյալ մրցանակը շնորհվում է այնպիսի բացառիկ արժեք ունեցող գործունեության համար, որը նպաստում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների միությանը և ինտեգրմանը, դրանց ինքնության, մշակութային ավանդույթների և պատմական արժեքների պահպանմանը Խոսե Մարտիի համամարդկային գաղափարներին և ոգուն համահունչ:
Մրցանակը կարող է շնորհվել անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին:
Կից ներկայացնում ենք նշված մրցանակի կանոնակարգը և ներկայացման թերթիկը:
Հնարավոր թեկնածուները հայտերը պետք է ներկայացնեն մինչև ս.թ. սեպտեմբերի 18-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին:
             

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։