Հայ դպրոցականների օլիմպիական նոր հաղթանակները

2015-07-16

  Հայաստանի դպրոցականների  մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային  առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝  նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալÖ‰ Իսկ Հնդկաստանի  Մումբա քաղաքում  տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները  նվաճել են  2 արծաթե և 3 բրոնզե մեդալÖ‰ Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադաներում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի բոլոր աշակերտները դարձել են մեդալակիր:

  Թիմային արդյունքներով նշված երկու օլիմպիադաներում Հայաստանի ցուցանիշները գերազանցում են հարևան երկրների արդյուքները:
Համեմատության համար նշենք, որ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է մեր հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին վերցված:
Մաթեմատիկայի միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 104 երկրի  577 դպրոցականներ, իսկ  ֆիզիկայի օլիմպիադային ներկայացված է եղել  71 երկիր՝ 263 մասնակցով:
  Առջևում դեռ ինֆորմատիկայի, կենսաբանության և աշխարհագրության օլիմպիադաներն են:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։