«UNESCO King Hamad Bin Isa Al-Khalifa Prize for the Use of Information and Communication (ICTs) in Education 2015»

2015-07-15

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին առաջարկվում է ներկայացնել հայտեր«UNESCO King Hamad Bin Isa Al-Khalifa Prize for the Use of Information and Communication (ICTs) in Education 2015» մրցանակի համար:
Այս տարի մրցանակը կազմակերպվում է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ նորարարական կիրառությունը ուսուցման և դասավանդման մեջ» խորագրի ներքո և նախատեսված է ինչպես անհատների, այնպես էլ հաստատությունների համար: Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երեք թեկնածություն: Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութերից:
Մասնակցության պարագայում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին մինչև  ս.թ. հոկտեմբերի 7-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։