Հաջողված փորձն ընդլայնվում է. Ազգային երգ ու պար՝ ևս 100 դպրոցում
2015-07-02
Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու վերաբերյալ: Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է յուրաքանչյուր մարզից 5-ական և Երևանից 50 դպրոց:
Հիշեցնենք, որ «Ազգային երգ ու պար» առարկայի տարեվերջյան հաշվետու համերգի ժամանակ, ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում նշել էր, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողված է եղել և խանդավառությամբ է ընդունվել դպրոցների կողմից: Նախարարը նշել էր նաև, որ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ բազմաթիվ դիմում հայտեր է ստացել տարբեր դպրոցներից՝ «Ազգային երգ ու պար» առարկան իրենց մոտ նույնպես ներդնելու վերաբերյալ: Հաշվի առնելով դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ, ինչպես նաև կադրերի և համապատասխան պայմանների առկայությունը, ԿԳ նախարարը որոշել է հաջողված փորձը ընդլայնել: