ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԹԵՀՐԱՆՈՒՄ

2015-07-01

Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության կազմակերպության Լեզվաբանական հետազոտությունների կենտրոնը ս.թ. հոկտեմբերի 20-21-ին Թեհրանում՝ Իրանի ազգային թանգարանում, կազմակերպում է միջազգային գիտաժողով հետևյալ թեմաներով՝
- լեզվագիտական հետազոտություններ, այդ թվում՝ բարբառագիտություն, լեզվական բազմազանություն, լեզվաբանական տիպաբանություն և հասարակական լեզվագիտություն;
- արձանագրագիտության, այդ թվում՝ վաղընջական և իսլամական շրջանի արձանագրագիտություն,
- նորագույն հետազոտություններ հին իրանական լեզուների (հին պարսկերեն, ավեստայի լեզու, սակերեն, մարերեն), ինչպես նաև միջին և իսլամական շրջանի իրանական լեզուների բնագավառում;
- նախաիսլամական և իսլամական ժամանակաշրջանի մետաղադրամների ուսումնասիրություն;
- ձեռագիր և լեզվական ժառանգություն; պատմական, գիտական և մշակույթային տեղեկատվության փոխանցման միջոցներ;
- լեզվագիտական ժառանգություն, պատմական լեզվաբանություն, պատմական փաստաթղթերի, տեքստերի և սկզբնաղբյուրների ուսումնասիրություն:
Միջոցառման մասին հավելյալ տեղեկատվություն հասանելի է www.rclit.ir կայքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը` ս.թ. հուլիսի 23-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։