Հայաստան-Հորդանան. համագործակցության հուշագրի ստորագրում և մամուլի ասուլիս
2015-06-29
Հունիսի 30-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրան կստորագրեն կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում երկու երկրների միջև 2015-2020թթ. համար համագործակցության մասին հուշագիր: Ստորագրմանը կհաջորդի երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։