ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփում

2016-02-05


Հ հանրակրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է` նպաստել շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը:
2013 թվականին մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի ցուցանիշները, դրանց կշիռները և հաշվարկի միավորային համակարգը վերջնական տեսքի են բերվել 2013 և 2014 թթ.-ին իրականացված փորձարկման և  դպրոցների և այլ շահառուների հետ հետադարձ կապի ապահովման արդյունքում:
Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթական համակարգի կառուցվածքը և համակազմի 2014-2015 ուստարվա վիճակագրական տվյալները` դպրոցները բաժանվել խմբերի են հետևյալ չափանիշներով`
ա/ ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության` պետական և ոչ պետական,
բ/ ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման` քաղաքային և գյուղական,
գ/ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)` տարրական, հիմնական, միջնակարգ և ավագ, վարժարան,
դ/ ըստ սովորողների թվի  - մեծ, միջին և փոքր:
ՀՀ-ում պետական տարրական և ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվի դրանց սակավաթիվության պատճառով:
Վարկանիշավորման արդյունքերը կներկայացվեն պետական և ոչ պետական, մարզային, ինչպես նաև հանրապետական դպրոցների կտրվածքով:
Ինչպես և փորձնական վարկանիշավորման առաջին երկու տարում, վարկանիշավորման համակարգի 2015 թվականի արդյունքները նույնպես կներկայացվեն արդեն գործող առանձին http://schoolrate.armedu.am  ինտերնետային կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն կատարել ցուցանիշների ընտրություն և ստանալ դպրոցների վարկանիշավորման սանդղակ` իրենց համար նախընտրելի չափանիշներով:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։