28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղեր

2015-06-26

Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: 
Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին Հայաստանից մասնակցելու են 22 հոգի. այդ թվում 12 մարզիկ, 6  մարզիչ, 2 մրցավար և 2 այլ ներկայացուցիչ: Հայաստանի ուսանող  մարզիկները կպայքարեն 6 սպորտաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվանդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Գաբրիելյանը:
28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիսվերսիադա)  կավարտվեն հուլիսի 14-ին:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կազմավորվել է 1994 թվականին, Հայաստանի ուսանող  մարզիկները  Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մասնակցում են 1995 թվականից սկսած: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարարն է:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։