«Մեկ դար և ավելի...». Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցույթ-փառատոն

2016-02-12


ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցույթ-փառատոնն այս անգամ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այն անցել է «Մեկ դար և ավելի...» խորագրով:
Մասնակիցներից ակնկալվում էր իմաստավորել անցած մեկ դարվա ուղին և պատկերել իրենց սպասումներն ապագայից: Հնարավոր էր նաև անդրադարձ Հայոց ցեղասպանության թեման արտացոլած գրողներին, պոետներին և նրանց ստեղծագործություններին, գաղութների, մշակույթի և քաղաքական, մասնավորապես, Հայ Դատի, պատմությանը, ինչպես նաև ապագայի մասին պատկերացումներին:
Մրցույթ-փառատոնի անցկացման աշխատանքներն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Հ.Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը:
Հաշվի առնելով թեմայի կարևորությունը և նրա ընկերաբանական բնույթը` մրցույթին պետք է ներկայացվեին միայն նախագծային աշխատանքներ (մեկ թեմայի կամ առաջարկության շուրջ աշխատած խմբակային աշխատանք), որոնք նպաստում են մեկ կոլեկտիվում միասնական, թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:
Մեթոդական աջակցության նպատակով նկարահանվել է տեսանյութ, որը տեղադրվել էր YOUTUBE-ում հետևյալ հասցեով` https://www.youtube.com/watch?v=iga7KU1gG4I
Մրցույթի առաջին փուլում ներկայացվել են Հայաստանի 97, Արցախի 5 և Սփյուռքի 13 երկրների (Ռուսաստան, Աբխազիա,Ուկրաինա, Ուզբեկստան, Ղազախստան, Վրաստան, Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրաք, Իրան, Լիբանան) 36 դպրոցների աշխատանքներ: Ներկայացվել էին նկարներ, գոբելեններ, քանդակներ, և այլ օբյեկտներ:
Ընտրության արդյունքում ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի 40, Արցախի 3 և Սփյուռքի 32 դպրոնցների շուրջ 250 նկարներ (առանձին նկարներ, նկարներ-նախագծեր, նկարների շարքեր, նկար-օբյեկտներ), 9 գոբելեններ, 4 քանդակներ և 8 օբյեկտներ:
Իրական ցուցահանդեսի հետ միասին ցուցադրությունը կազմակերպվել է նաև Facebook-ում, որտեղ յուրաքանչյուրը կարող էր «Like»-ի միջոցով քվեարկել իր սիրված պրոեկտի համար: 
Մրցույթի երկրորդ փուլում ընտրվել են 15 գլխավոր հաղթողներ, 16 հաստատություններ արժանացել են խրախուսական և 8-ը՝ ակտիվ մասնակցության համար մրցանակների:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։