ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /ՀՆԴԿԱՍՏԱՆ/

2015-06-17

Հնդկաստանի Օդիշա նահանգում գտնվող «Kalinga Institute of Industrial Technology (KIIT)» հնդկական համալսարանը և նրա կազմում գործող «Kalinga Institute of Social Sciences (KISS)» կրթական հաստատությունը ուսանողների համար իրականացնում է բարձրագույն ուսումնական ծրագրեր:
Առաջիկա ուսումնական տարվա համար հայ ուսանողների համար տրամադրվում է 3 կրթաթոշակային ծրագիր, որոնցից մեկը ներառում է ուսման և կեցության ամբողջ ծախսերը, մյուս երկուսը` ուսման վարձի 50%-ը, որը տարեկան կտրվածքով կազմում է 2600 ԱՄՆ դոլար և իր մեջ ներառում է նաև կեցության և սննդի ամբողջ ծախսը:
Ուսուցումն իրականացվում է անգլերեն լեզվով: Ուսանողների թեկնածությունների ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. հունիսի 29-ը, վերջնական ընտրությունը կկատարվի 2015թ. հուլիսի 20-ին, իսկ դասընթացները կսկսվեն 2015թ. օգոստոսի 16-ից:
Առավել մանրամասն տեղեկատվություն պայմանների և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ կարելի է ստանալ այցելելով www.kiit.ac.in կայքէջը:
 Ցանկացողները անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ ԿԳՆ ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 616 սենյակ):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։