ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարությունը
2015-06-16
Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, ելնելով երեխաների անվտանգության նկատառումներից` ստիպված է հրաժարվել հայ դպրոցականների Բաքու մեկնելու որոշումից:
Միաժամանակ, հայկական կողմը արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է.
ա/ ջանքեր չխնայել՝ Հայաստանը միջազգային գործընթացներից մեկուսացնելու համար,
բ/ անտեսել միջազգային հանրության կարծիքը,
գ/տասնամյակներ ձգվող տնտեսական շրջափակումը և քաղաքական հակասությունները տարածել նաև հումանիտար ոլորտում,
դ/մերժողական դիրքորոշում ցուցաբերել հայկական կողմի կառուցողական նախաձեռնություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խիստ դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճը և միջազգային պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրին` միաժամանակ կոչ անելով միջազգային կազմակերպություններին` հիմք ընդունելով նման դրսևորումները` գիտակրթական միջազգային միջոցառումներ, որոնց պետք է մասնակցեն նաև Հայաստանի պատվիրակությունները, Բաքվում այլևս չկազմակերպել: