ԲԺՇԿԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԱՍՏԻՃԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
2015-06-09
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ է նշված ս.թ. հունիսի 15-ը, որից հետո դիմումների ընդունման համար նախատեսված էջը կփակվի: Հայաստանի համար բացառություն կատարելով` հունիսի 15-ից հետո դիմումները հնարավոր է ուղարկել bertocch@ictp.it էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հուլիսի 5-ը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (IAEA) տրամադրում է կրթաթոշակներ, որը ներառում է 2000 եվրո գրանցման վարձ, ճանապարհածախս մինչև Տրիեստե, առաջին տարվա կեցության համար՝ ամիսը 800 եվրո, իսկ 2-րդ տարվա համար՝ ամիսը 900 եվրո:
Թեկնածուների ընտրությունը կատարվում է Տրիեստեի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի և վերջնականապես հաստատվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից՝ խորհրդակցելով տվյալ երկրի ատոմային էներգիայի համապատասխան կառույցի հետ: