ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ 2015/ՅՈՒՆԵՍԿՕ/

2015-05-26

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է Հայաստանին մասնակցելու «Երիտասարդ մասնագետներ 2015» ծրագրին:
Թեկնածուների ընտրությունն իրականացվելու է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և կիրականացվի երեք փուլով`  հայտաձևի առցանց լրացում, տեսահարցազրույց և եզրափակիչ հարցազրույց առաջին երկու փուլերն անցած թեկնածուների համար:
 Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն անգլերենին կամ ֆրանսերենին` միևնույն ժամանակ ունենալով դրանցից մյուսի բավարար  իմացություն:
Ընտրված թեկնածուների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկնքի մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, որը նրանց հնարավորություն կընձեռնի P1/P2 կարգավիճակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կամ դաշտային գրասենյակներում աշխատելու համար:
Ընտրված թեկնածուները ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
•անձնագրի պատճեն
•բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն
•անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն
•կենսագրական և կոնտակտային տվյալներ (CV) անգլերենով կամ ֆրանսերենով
•նպատակների հիմնավորման նամակ (motivation letter) անգլերենով կամ ֆրանսերենով
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կից ներկայացված նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։