Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱ¬ԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (սեղմագիր` ԶԼՄ-

2015-01-01

ՀՀ Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 33 հաստատությունում իրականացվել են շինարարական աշխատանքներ` նախադպրոցական կրթության նոր նախակրթարաններ հիմնելու նպատակով, որը հնարավորություն կտա ընդգրկել մոտ 1450 երեխա: 
«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների համար էլեկտրոնային կրթական նյութերը հասանելի են «http://esource.armedu.am/» հասցեով և 2016 թվականից հասանելի կլինեն ՀՀ բոլոր դպրոցներին:
ՀՀ բոլոր դպրոցներում ձևավորվել են «Պատանի երկրապահ» ակումբներ, որոնց նպատակը վաղ տարիքից դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիրակության ապահովումը, ազգային գաղափարախոսության և արժեքների պահպանումը, հայապահպան մտածելակերպի ձևավորումը: 
Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման նպատակով հանրապետության 47 հանրակրթական ուսումնական հաստատությունում ստեղծվել են ռոբոտատեխնիկայի խմբակներ:
ՀՀ ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատության 5-րդ դասարաններում ներդրվել է «Ազգային երգ ու պար» առարկան (50-ը` Երևանում, 50-ը՝ մարզերում): Հաստատվել է նաև «Ազգային երգ ու պար» առարկայի 6-րդ դասարանի ծրագիրը: 
Իրականացված աշխատանքների արդյունքում 107 ավագ դպրոցների տրամադրվել է նոր գույք: 2015 թվականին մշակվել է կրթության գերազանցության ազգային ծրագրի նախագիծը:
Կազմակերպվել են հանրակրթական դպրոցների ասորերեն դասավանդող 7 ուսուցիչների 18-ժամյա վերապատրաստման դասընթացներ: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վերահրատարակվել են «Եզդիերեն Այբբենարան», «Եզդիերեն» 2, «Եզդիերեն» 8, «Եզդիերեն» 12 և «Եզդիերեն» 1-12 ծրագրերը, «Քրդերեն» 8, «Քրդերեն» 9 և «Քրդերեն քերականություն» 5-9 դասագրքերը: Հրատարակիչները դասագրքերը տրամադրել են շահառուներին:
2015թ. հոկտեմբերի 6-12-ը Երևանում կազմակերպվել է շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը, որին մասնակցել են եվրոպական 9 երկրների 18 համալսարանների 25 թիմեր` ընդհանուր թվով 82 պատվիրակ: 
Անցկացվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունները, որին մասնակցելու թույլտվություն է ստացել 25 շրջանավարտ, որից 17-ը ստացել է պետական նմուշի դիպլոմ:
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրմանը մասնակցել են 58 անձ, որոնցից 55-ը ստացել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Արհեստագործական ուսումնարանների տեխնիկական վերազինման նպատակով 5 ուսումնական հաստատությունների տրամադրվել են սարքավորումներ և գույք:
2015 թվականի մայիսի 14-15 տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի քաղաքա¬կա-նության 4-րդ ֆորումը, որին մասնակցել են Բոլոնիայի գործընթացի անդամ 48 երկրների և մոտ 25 այլ երկրների պատվիրակություններ` կրթության նախարարների գլխավորությամբ, ինչպես նաև շուրջ 40 միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՀՀ արվեստի բուհերում ուսանող-դասախոս հարաբերակցության գործակիցը սահմանվել է 1:1.5, իսկ մյուս բուհերում այն պահպանվել է` 1:6:
Բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող 719 առաջին կուրսեցու պետության կողմից հատկացվել է ուսման վարձավճարի 50-100% չափով փոխհատուցում, որը կազմել է 496.710,220 դրամ: 2015-2016 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում փոխհատուցվել է 1379 ուսանողի ուսման վարձը` 306.941,920 դրամի չափով, իսկ մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցվել է 52 ուսանողների ուսման վարձը:

Շարունակվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպության» կարգավիճակ ունեցող ՀՀ պետական բուհերի «Հիմնադրամի» վերակազմակերպման հարցը: Ներկայումս 16 պետական բուհերից 5-ն ունեն «Հիմնադրամի» կարգավիճակ: 
Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը»:
2015 թվականին իրականացվել է դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովելու համակարգի ընդլայնման գործընթացը: Ծրագրում ընդգրկված է 22056 աշակերտ, որից 2386-ը` ՀՀ Վայոց ձորի մարզից, 6052-ը` ՀՀ Սյունիքի մարզից, 13618-ը` ՀՀ Արարատի մարզից:
ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված ՀՀ կրթության և գիտության նախարարության 5 միջոցառումները կատարվել են սահմանված ժամկետներում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։