ՌԴ ԱԳՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼՈՒ

2015-05-21

ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարել է 2015/2016 ուսումնական տարվա ունկնդիրների ընդունելություն:
ՀՀ-ին տրամադրված քվոտաների շրջանակներում ակադեմիան իրականացնում է
.բակալավրերի պատրաստում (որպես երկրորդ բարձրագույն կրթություն) «միջազգային հարաբերություններ» և «համաշխարհային տնտեսագիտություն» ուղղություններով;
մագիստրոսների պատրաստում հետևյալ մասնագիտություններով` «միջազգային հարաբերություններ», «տնտեսագիտություն», «իրավագիտություն» և «մենեջմենթ»;
ասպիրանտների պատրաստում «միջազգային հարաբերությունների պատմություն», «համաշխարհային տնտեսագիտություն»,  «միջազգային իրավունք»,  «քաղաքական ինստիտուտներ, գործընթացներ և տեխնոլոգիաներ», ինչպես նաև  «միջազգային հարաբերությունների՝ գլոբալ և տարածաշրջանային զարգացման հիմնախնդիրներ» ուղղություններով:
Ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել www.dipacademy.ru կայքէջը:
Դիվանագիտական ակադեմիա ընդունվել ցանկացողները կարող են մինչև ս.թ. հունիսի 01-ը իրենց դիմումները ներկայացնել ՀՀ ԱԳՆ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։