Կստորագրվի նոր համաձայնագիր

2015-05-21

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել լատվիացի իր գործընկեր Մարիտե Սեյլեի հետ:Հանդիպման ընթացքում Լատվիայի կրթության նախարարը բարձր է գնահատել Երեւանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովը թե բովանդակային, թե կազմակերպչական տեսանկյուններից` մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ընդունելության համար:
Նախարար Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով տիկին նախարարին գնահատականի և անձնական ակտիվ մասնակցության համար, ընդգծել է Երեւանյան կոմյունիկեի կարևորությունը եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հետագա զարգացման համար: Կողմերը քննարկել են նաեւ հայ-լատվիական կրթագիտական համագործակցության հեռանկարները, մասնավորապես, երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։