Երևանյան կոմյունիկեն ամրագրեց կրթություն առանց խտրականության գաղափարը
2015-05-15
Եվրախորհրդի կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը ևս շնորհակալություն հայտնելով Հայաստանին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար, նշել է. «Այս օրերին կարևոր առաջարկություններ ներկայացվեցին կրթական բարեփոխումների մասին, որոնք ապացուցեցին մի պարզ ճշմարտություն, որ բարձրագույն կրթությունը նպատակ ունի ոչ միայն բարելավել զբաղվածությունը, այլև ապահովել ժողովրդավարություն»:
Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուգի Գունարսոնն էլ ընդգծել է, որ այս օրերին Եվրոպայի առջև բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած. «Այդ խնդիրների լուծման լավագույն ուղին ներդրումներն են կրթության ոլորտում: Բոլոնիայի գործընթացը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են իրար հետ համագործակցել եվրոպական պետությունները: Ես շատ փոքր պետությունից եմ, որի բնակչությունը սահմանափակ է, հենց այդ պատճառով էլ մեր երկրում շատ ենք կարևորում համագործակցությունը Բոլոնիյաի 47 երկրենրի միջև, երբ փոքր, միջին ու մեծ երկրները կարող են հավասար հնարավորություններ ունենալ կրթության խնդիրների լուծման և որոշումների կայացման հարցում»,-նշել է նա:
Եվրոպայի ուսանողներ միության նախագահ Ելիզաբեթ Կերկինն էլ ընդգծել է, որ երևանյան գագաթաժողովում շատ կարևոր քննարկումներ են եղել ուսանողների սոցիալական իրավունքների և աշխատանքային ներառականության վերաբերյալ, որը թույլ է տալիս հուսալ, որ ԵԿԲՏ տարածքում ուսանողների խնդիրների լուծումներն անիրատեսական չեն:
Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Բոլոնիայի քարտուղարությունը արժանապատվորեն Ֆրանսիային փոխանցելու համար:
Ամփոփելով ասուլիսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ երևանյան նախարարական գագաթաժողովը կայացել է ոչ միայն որպես կազմակերպված միջոցոռում, այլ նախ և առաջ բովանդակութուն. «Երևանյան գագաթաժողովը փաստեց, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթական տարածքի անբաժանելի մաս է և Բոլոնիայի գործընթացը պատկանում է բոլոր այն երկրներին, որոնք կիսում են եվրոպական արժեհամակարգը և փորձում են այդ արժեքները ներդնել և վերարտադրել բարձրագույն կրթական հաստատություններում»,-նշել է Ա. Աշոտյանը: ՀՀ ԿԳ նախարարը պատասխանելով լրագրողի՝ երևանյան կոմյունիկեում ամրագրված կոնֆլիկտային տարածքների ուսանողների շարժունության իրավունքի վերաբերյալ հարցին, նշել է. «Մենք կարող ենք ասել, որ երևանյան կոմյունիկեում ամրագրվել է, որ Եվրոպական կրթական տարածքը պետք է լինի մաքսիմալ ներառական տարբեր կրթական կարիքներ ունեցող, քաղաքական ու աշխարհագրական իրավիճակներում գտնվող մարդկանց համար: Հիմնական սկզբունքը եղել է կրթություն առանց խտրականության գաղափարի ամրագրումը: Սա նշանակում է, որ Եվրոպայի կրթության նախարարներն իրենց համաձայնությունն են տալիս, որ Բոլոնիայի շարժունության ծրագրերում պետք է հնարավորություն ունենան ներգրավվել նաև կոնֆլիկտային տաածքների ուսանողներն ու դասախասները»:
Ա. Աշոտյանը նաև հատուկ շնորհակալութուն է հայտնել ԶԼՄ ներկայացուցիչներին՝ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովն ակտիվ լուսաբանելու համար: