«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ և ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄ /17 հուլիսի 2009 թ./
2009-07-17
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ և ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄ /17 հուլիսի 2009 թ./
Լսելով և քննարկելով Հայաստանի Հանրապետությունում նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումների ծրագրի ընթացքի մասին ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա.Աղբալյանի և ՀՀ կրթության ազգային ինստիտուտի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (այսուհետ` ՄԿՈՒԶԱԿ)» հիմնարկի տնօրեն Ս.Պիպոյանի զեկույցները`
ԿՈԼԵԳԻԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումների ծրագրի ընթացքի մասին ՀՀ ԿԳՆ աշխատակազմի նախնական և միջին մասնագիտական վարչության պետ Ա.Աղբալյանի և ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՄԿՈՒԶԱԿ հիմնարկի տնօրեն Ս.Պիպոյանի զեկույցները:
2.Առաջարկել ՀՀ կրթության և գիտության նախարարին
2.1շահագրգիռ գերատեսչությունների (ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ էներգետիկայի նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարրություն, ՀՀ մարզպետարաններ և այլն) հետ, ելնելով ԵՄ բյուջետային աջակցության 2009-2011թվականների ծրագրի նախապայմաններից, քննարկել նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները ՀՀ ԿԳՆ ենթակայության ներքո կենտրոնացնելու հարցը:
2.2ԵՄ բյուջետային աջակցության 2009-2011թվականների ծրագրի նախապայմանների առաջին կետի ապահովման նպատակով ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների հետ քննարկել 2010թ. պետական բյուջեում նախնական և միջին մասնագիտական համակարգի բարեփոխումների համար անհրաժեշտ ֆինանսնական միջոցներ պլանավորելու հարցը,
2.3հանձնարարել ՀՀ ԿԳՆ ԿԱԻ տնօրեն Ն.Ղուկասյանին երկշաբաթյա ժամանակահատվածում ներկայացնել առաջարկություններ ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՄԿՈՒԶԱԿ հիմնարկի աշխատանքների արդյունավետության բարելավման նպատակով:
2.4հանձնարարել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա.Աղբալյանին երկշաբաթյա ժամանակահատվածում ներկայացնել առաջարկություններ ծրագրում առկա ռիսկերի պատճառները վերացնելու համար:
2.5ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկել ՀՀ-ում նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություններ ավարտած մասնագետների` իրենց մասնագիտությունով աշխատանքի տեղավորման հարցը:
3.առաջարկել ՀՀ ԱԺ Եվրոպական իրնտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կանոնավոր մասնակցել Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում ՀՀ-ում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մշտադիտարկման գործընթացին:
4.առաջարկել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպություններին` ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը ներկայացնել Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում ՀՀ-ում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մշտադիտարկմանը ՀԿ-ների մասնակցության վերաբերյալ աշխատակարգ
ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ,
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա.ԱՇՈՏՅԱՆ