Երևան 2015. Երկկողմ հանդիպում՝ Հայաստան-Ղրղզստան
2015-05-15
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրին մասնակցության համար՝ շեշտելով, որ Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը մասնակից բոլոր երկրների համար լավ հնարավորություն է՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում կրթության ոլորտի միջազգային նախագծերը՝ շեշտելով, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի կազմակերպելու միջազգային չափանիշներին համապատասխան հանրակրթական և բարձրագույն ծրագրեր, որը հրաշալի հնարավորություն է նաև ԵՏՄ անդամ պետությունների դպրոցականների ու ուսանողների համար՝ միջազգային կրթություն ստանալու առումով: ՀՀ ԿԳ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել միջազգային փորձի փոխանակման և ոլորտի բարեփոխումների աջակցության հարցում: