«ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2008-2015ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011-2015 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ» ԵՎ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

2009-09-28

«ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2008-2015ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011-2015 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ» ԵՎ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄ /28 սեպտեմբերի 2009թ./   
 

Լսելով և քննարկելով «ՀՀ կրթության զարգացման 2008-2015թթ. պետական ծրագրի»  նախագծի հիման վրա «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի»  նախագիծ մշակելու մասին ՀՀ կրթության և գիտության  նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռ.Ստեփանյանի և «Մասնագիտական կրթության բնագավառում հավատարմագրման գործընթացի բարեփոխումների հայեցակարգի» նախագծի վերաբերյալ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռ.Թոփչյանի զեկույցները`

ԿՈԼԵԳԻԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Ընդունել ի գիտություն «ՀՀ կրթության զարգացման 2008-2015թթ. պետական ծրագրի»  նախագծի հիման վրա «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի»  նախագիծ մշակելու մասին ՀՀ կրթության և գիտության  նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռ.Ստեփանյանի և «Մասնագիտական կրթության բնագավառում հավատարմագրման գործընթացի բարեփոխումների հայեցակարգի» նախագծի վերաբերյալ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռ.Թոփչյանի զեկույցները:
2. Առաջարկել ՀՀ կրթության և գիտության նախարարին`
2.1. ձևավորել աշխատանքային խումբ և հանձնարարել վերջինիս մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը «ՀՀ կրթության զարգացման 2008-2015թթ. պետական ծրագրի»  նախագծի հիման վրա մշակել «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի»  նախագիծ,
2.2. հանձնարարել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռ.Թոփչյանին մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը նախարարի հաստատմանը ներկայացնել «Մասնագիտական կրթության բնագավառում հավատարմագրման գործընթացի բարեփոխումների հայեցակարգի» լրամշակված տարբերակը,
2.3. «Մասնագիտական կրթության բնագավառում հավատարմագրման գործընթացի բարեփոխումների հայեցակարգի» նախագիծը քննարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդում:
3. Առաջարկել ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի անդամներին` մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը, ներկայացնել առաջարկություններ` «ՀՀ կրթության զարգացման 2008-2015թթ. պետական ծրագրի»  նախագծի  հիման վրա «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի»  նախագծի վերաբերյալ և մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը «Մասնագիտական կրթության բնագավառում հավատարմագրման գործընթացի բարեփոխումների հայեցակարգի» վերաբերյալ:


ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ,
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ   Ա.ԱՇՈՏՅԱՆ 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։