«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄ /16

2009-11-16

Լսելով և քննարկելով «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգ» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Ա. Թռչունյանի զեկույցները`

ԿՈԼԵԳԻԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Ընդունել ի գիտություն «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգ» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Ա. Թռչունյանի զեկույցները:
2. Առաջարկել ՀՀ կրթության և գիտության նախարարին`
2.1 դիմել ՀՀ վարչապետին` ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, 150-րդ  կետով հաստատված ««Հայաստանի Հանրապետությունում «րկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային  որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելըե միջոցառումը  հանելու առաջարկով,
2.2 ձևավորել աշխատանքային խումբ  և հանձնարարել վերջինիս մինչև 2010 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ մշակել «ՀՀ կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսված «ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 8-ի հ.327 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և մինչև 2010 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ` «Հայաստանի Հանրապետությունում երկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման  հայեցակարգին հավանություն տալու մասին»  ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:


 ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ,
  ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ    Ա. ԱՇՈՏՅԱՆ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։