Հավատարմագրում
2015-05-05
Հարգելի գործընկերներ,
2015 թվականի մայիսի 14-15-ը Երևանում անցկացվելու է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (Բոլոնիայի գործընթացի) նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի 4-րդ Քաղաքականության ֆորումը,, որին մասնակցելու են տարբեր երկրների կրթության և գիտության նախարարներ, միջազգային գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ, պաշտոնական պատվիրակություններ: Գագաթաժողովի լուսաբանումը համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է լրատվամիջոցների հավատարմագրում: Խնդրում ենք մինչև մայիսի 8-ը պաշտոնական նամակով ներկայացնել հավատարմագրվող լրագրողի, օպերատորի կամ լուսանկարչի տվյալները՝ անուն, ազգանուն, լուսանկար /3x4 չափի/, հեռախոսահամար, /աշխ. և բջջային/ և էլեկտրոնային փոստի հասցեն: Տեղեկությունների համար զանգահարել՝ 010-52-73-43 ՀՀ ԿԳՆ, հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն կամ գրել info@edu.am էլեկտրոնային հասցեին:
ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն