Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադա

2015-05-04

2015թ. մայիսի 3-10-ը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կանցկացվի «Քիմիա» առարկայի դպրոցականների Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադան, որին մասնակցում են 15 երկրի` թվով 92 աշակերտ և թիմերի 20 ղեկավար (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լիտվա, Ղրղզստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան,  Տաջիկստան, Սաուդյան Արաբիա):
Օլիմպիադային մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև օլիմպիադայի կազմկոմիտեի համանախագահը և անդամները` Մոսկվայի Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկանն ու տեղակալը, ինչպես նաև հայտնի այլ գիտնականներ:
Քիմիայի Մենդելեևյան միջազգային օլիմպիադան Հայաստանում անցկացվում է արդեն 3-րդ անգամ. 1997թ.-ին Երևանում տեղի է ունեցել 31-րդ օլիմպիադան, 2006թ.՝ 40-րդ օլիմպիադան: 1997թվականից առ այսօր ՀՀ մասնակիցները  վաստակել են 27 մեդալ, որից 24-ը` բրոնզե, 2-ը արծաթե և 1-ը` ոսկե: Այս տարի Հայաստանի թիմն օլիմպիադային ներկայանում է 10 հոգով:
Ժյուրիի կազմը բաղկացած է 32 անդամից, որոնցից 21-ն աշխարհի տարբեր երկրներից են, իսկ 11-ը` Հայաստանից:
Օլիմպիադայի հովանավորներն են`
1.Երևանի պետական համալսարանը,
2.Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը,
3.ԳԱԱ-ի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնը,
4.ԳԱԱ-ի Հայ կենսատեխնոլոգիայի գիտաարտադրական կենտրոնը,
5.Ա.Շահինյանի անվ. Ֆիզմաթ դպրոցը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։