ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

2015-04-30

Հայտարարվում է Կոնֆուցիուսի և Սեյջոնգ թագավորի մրցանակների համար Գրագիտության միջազգային մրցույթ:
Նշված մրցանակները շնորհվում են ամեն տարի այն անհատներին, կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք ակնառու ներդրում են ունեցել գրագիտության խրախուսման գործում:
Այս տարվա մրցանակների ընդհանուր թեման է Գրագիտությունը և հետօրակարգը 2015 թվականից հետո:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի յուրաքանչյուր անդամ պետություն Կոնֆուցիուսի մրցանակի համար կարող է ներկայացնել առավելագույնը երեք թեկնածություն, իսկ Սեյջոնգ թագավորի մրցանակի համար` երկու թեկնածություն:
Յուրաքանչյուր մրցանակակիր ստանալու է դրամական պարգև,արծաթե շքանշան և դիպլոմ:
Հնարավոր թեկնածուները լրացված հայտերի էլեկտրոնային տարբերակները այլ անհրաժեշտ փաստաթղթերը  պետք է մինչև ս.թ. մայիսի 8-ը  ներկայացնեն /ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռ.՝52-52-07/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։