«Երաշտ և բողբոջ» խորագրով ֆոտոմրցույթ

2015-04-17

Ցեղասպանության 100-ամյակի հիշատակության ծրագրերի շրջանակներում ՀՀ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարաններում ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվում է կազմակերպել ֆոտոմրցույթ՝ «Երաշտ և բողբոջ» խորագրով:
Ըստ ծրագրի՝ մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել մրցույթի համար ստեղծված ինտերնետային կայքէջոււմ http://photo.qdk.am: Լավագույն աշխատանքների ընտրության համար ձևավորվելիք հանձնաժողովը կընտրի երկու աշխատանք՝ «Լավագույն կատարում» և «Լավագույն մտահղացում» անվանակարգերում, ևս 30 լավագույն աշխատանքներ կխրախուսվեն մրցանակներով:
Մրցույթի ամփոփումը նախատեսվում է իրականացնել բոլոր մասնակիցների համատեղ երթով դեպի Ցեղասպանության հուշահամալիր, որի ճանապարհին հատուկ պատրաստված ցուցատախտակների կամ հենարանների վրա կներկայացվեն լավագույն լուսանկարները, ինչպես նաև կկազմակերպվի գեղարվեստական հայտագիր՝ աշակերտական երգչախմբերի ներգրավմամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։