ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2015-04-16
Ապրիլի 17-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության 2015/2016 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի թիվ 364-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: