«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ /ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ/ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎ
2010-02-19
Լսելով և քննարկելով «Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականից մինչ այսօր ներառական կրթության /ձեռքբերումներ, խնդիրներ, հեռանկարներ/ մասին» «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի անդամ Ս. Թադևոսյանի և «Հայաստանի Հանրապետությունում լրացուցիչ և շարունակական կրթության ներկա իրավիճակի մասին» «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի անդամ Ա. Սարգսյանի զեկույցները`
ԿՈԼԵԳԻԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Ընդունել ի գիտություն «Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականից մինչ այսօր ներառական կրթության /ձեռքբերումներ, խնդիրներ, հեռանկարներ/ մասին» «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի անդամ Ս. Թադևոսյանի և «Հայաստանի Հանրապետությունում լրացուցիչ և շարունակական կրթության ներկա իրավիճակի մասին» «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի անդամ Ա. Սարգսյանի զեկույցները:
2. Առաջարկել ՀՀ կրթության և գիտության նախարարին`
2.1 ստեղծել աշխատանքային խումբ` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը վերանայելու և փոփոխությունների և լրացումների առաջարկություն ներկայացնելու:
2.2 հանձնարարել «Հանրակրթության պետական չափորոշիչը» մշակող աշխատանքային խմբին` ուսումնասիրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում և 7-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 9-րդ մասերում սահմանված դրությները, ինչպես նաև «Հատուկ կրթության պետական չափորոշիչները» և ներկայացնել առաջարկություն` պետական չափորոշիչները միավորելու վերաբերյալ,
2.3 ձևավորել Ցկյանս ուսումնառության օրինագծի մշակման աշխատանքային խումբ: Նպաստել միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավվածությանը աշխատանքային խմբի կողմից` ՀՀ լրացուցիչ և շարունակական կրթության դաշտում անհրաժեշտ հետազոտությունների կազմակերպման հարցում:
2.4 ձևավորել ՀՀ ԿԳՆ աշխատակազմում լրացուցիչ և շարունակական կրթության ստորաբաժանում:
ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ,
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՇՈՏՅԱՆ












