“UNESCO-Sharjah Prize for Arab Cultureâ€
2015-03-31
Մրցանակը սահմանված է այն անհատների, խմբերի, հաստատությունների համար, որոնք զգալի ներդրում են ունեցել արաբական մշակույթի զարգացման, ճանաչման և տարածման գործում միջմշակութային երկխոսությանը և փոխըմբռնմանը միտված իրենց գործունեության միջոցով: Թեկնածուները պետք է աչքի ընկնեն նշված ոլորտում միջազգային ճանաչում ստացած իրենց գործունեությամբ:
Մրցանակի սահմանված գումարն է 60.000 ԱՄՆ դոլար, որը հավասարապես բաժանվելու է երկու մրցանակակիրների միջև:
Ընթացակարգի համաձայն` Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին է փոխանցելու առաջադրվող թեկնածուի անձնական տվյալները, որից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրազեկելու է թեկնածուին հայտն առցանց լրացնելու մանրամասների մասին:
Մասնակցության պարագայում մինչև ս.թ. մայիսի 11-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 616 սենյակ, հեռ. 52-52-07) անհրաժեշտ է ներկայացնել առաջադրվող թեկնածուի կենսագրական և կոնտակտային տվյալները (CV):